Արդարադատության խորհրդի փետրվարի 28-ի նիստում 2013 թվականի փետրվարի 28-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված երեք դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները:
ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Արդարադատության խորհուրդը որոշել է ներկայացված միջնորդությունները բավարարել: Մեկ դատավորի հայտարարվել նախազգուշացում, մեկին՝ նկատողություն՝ զոգորդված 6 ամիս աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Մեկ դատավորի նկատմամբ էլ Խորհուրդը որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության նախագահին՝ լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
Նույն նիստում Խորհուրդը որոշել է հաստատել Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի նոր կազմը:




























