Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին մտքափոխ է եղել եւ վերանայել զանգվածային ակցիայի` վաղը կայանալիք մարտի 1-ի 5-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառման ժամը (ֆոտոռեպորտաժ):
Ինչպես Հովհաննիսյանը հայտնել է Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում, վաղը կեսօրին հերթական բացօթյա ասուլիսը կտա, ապա հանգիստ եւ առանց վանկարկումների կողմնակիցների հետ կգնա Մյասնիկյանի հուշարձանի մոտ, որտեղ ծաղիկներ կդնի:
Հովհաննիսյանը բանավոր կերպով ոստիկանությանն իրազեկեց զանգվածային միջացառման մասին, ինչն օրենսդրությամբ նախատեսված չէ: Նշենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանի ներկայացուցիչները դիմել էին քաղաքապետարան` ժամը 17-ից 19:45-ն ընկած ժամանակահատվածում միջոցառման անցկացման մասին:
Նշենք, թե քանի որ «Ժառանգությունը» մտադիր էր երեկոյան անցկացնել սգո արարողությունը, իր երթն ու հանրահավաքը չեղյալ էր հայտարարել Հայ ազգային կոնգրեսը:
Նկատենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն առաջին անգամը չէ, որ անսպասելիորեն ինչպես իր կողմնակիցների, այնպես էլ իշխանությունների համար փոխում է նախանշված միջոցառումների ժամանակը:




























