Այսօր` փետրվարի 28-ին, ելույթ ունենալով Ազատության հրապարակում, Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական անգամ սպառնացել է մարզպետներին քաղաքապետներին ու գյուղապետներին` մեղադրելով նրանց նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ:
«Այցելելով մարզեր հարավից հյուսիս, մենք հայտարարում ենք, որ բոլոր կեղծարարները պետք է ներողություն խնդրեն ժողովրդից եւ հրաժարական տան: Հրաժարականների ճանապարհը բաց է գյուղապետից մինչեւ Բաղրամյան-26»,-հայտարարել է Հովհաննիսյանը:
Անդրադառնալով գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ընդդիմության առաջնորդն ասել է. «Ապրիլի 9-ին նա արդեն չի լինի պետության գործող ղեկավարը: Սակայն ես նրա հետ պատրաստ եմ քննարկել եւ առաջարկել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը: Բայց հիմա Սերժ Սարգսյանը պետք է լքի ԵՊՀ-ն»:




























