Նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչող Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չի կողմնորոշվել ` դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու ԿԸՀ հաստատած քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը:
Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` Հովհաննիսյանը տվյալ հարցը քվեարկության է դրել եւ հանրահավաքի մասնակիցների մեծամասնությունը դեմ է արտահայտվել: Սակայն Հովհաննիսյանը հայտարարել է, թե վերջնական որոշումը կկայացվի մարտի 2-ի հանրահավաքում:
Նշենք, որ հենց մարտի 2-ին լրանում է թեկնածուների կողմից ՍԴ դիմելու վերջնաժամկետը: Հովհաննիսյանը նաեւ պատասխան չի տվել հարցին` աջակցում է արդյոք պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկին` ստվերային կառավարության ստեղծման մասին:
Հովհաննիսյանը կրկին բազմանշանակ խոստացել է պատասխանել ամենակարեւոր հարցերին մարտի 2-ի հանրահավաքին: Նա նաեւ պատրաստվում է հրապարակել մարտ ասմվա միջոցառումների պլանը: Ընդդիմադիրների հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի, Հովհաննիսյանի կողմնակիցները առանց եր անելու ցրվել են:




























