Ռուսական «Լասկովի մայ» խմբի առաջին տնօրեն Ռաշիդ Դայրաբաեւն իմանալով խմբի առաջին կազմի ստեղնաշարային գործիքներ նվագող Իգոր Անիսիմովի մահվան մասին, կաթվածով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է խմբի նախկին պրոդյուսեր Անդրեյ Ռազինը:
Անիսիմովն սպանվել է փետրվարի վերջին` Մերձմոսկվայում: «Ռաշիդ Դայրաբաեւը խմբի առաջին տնօրենն էր եւ ինքնա նձամբ էր Անիսիմովին խումբ բերել Դնեպրոպետրովսկից: Իմանալով Իգորի մահվան մասին, նա ընկավ, որից հետո նրան տեղափոխեցին Մոսկվայի 51-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: ներկայումս նա գտնվում է կոմայի մեջ, վիճակը ծանր է»,-ասել է Ռազինը:
Նրա խոսքով` Դայրաբաեւը, ով Նիկոլայ Բասկովի նախկին պրոդյուսերն է, վերջերս վերադարձել էր «Լասկովի մայ» խմբում իր աշխատանքին:




























