Եթե հասարակությունը մտածի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրեշտակ է կամ հերոս, մենք կորցնելու ենք այն ամենը, ինչ ժողովուրդն ուզում է ձեռք բերել: Այս մասին, այսօր` մարտի 1-ին, լրագրղների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Միայն քաղաքացիական հասարակության, միայն սթափ մտավորականության, միայն գրագետ լրատվամիջոցների ուղղորդությամբ մենք կարող ենք ունենալ այն արդյունքները որն ուզում ենք ունենալ կամ այդ արդյունքների մի մասը: Միայն այդ դեպքում կարող ենք քաղաքակիրթ երկրի ճանապարհ  հարթել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով` քաղաքացիական հասարակության հասունությունը մեր աչքի առաջ է տեղ ունենում: Ըստ նրա` Մաշտոցի պուրակը, Թեղուտը պետք է համարենք դրվագներ, բայց երբ դրանք դառնան ուղեգիծ, երիտասարդությունը կտեսնի նոր ռազմավարություն ունեցող պետություն:

«Այսօր էլ է երկիրը մերը: Վատ հորից կամ մորից չեն հրաժարվում, այլ փորձում են ինչ-որ բան անել: Ես Չարենցի կողմնակիցն եմ, ով ասում եմ «Իմ Հայաստան յարն եմ սիրում»: