Փետրվարի 28-ին, ժամը 13.15-ին,  ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել 44-ամյա Աշոտ Հ.-ն՝ հայտնելով, որ ցանկապատից մտնելով Այգեստան փողոցում գտնվող իր սղոցարանի տարածք՝ գողացել են 100 լ դիզելային վառելիք:

Նույն օրը ոստիկանները պարզել են, որ  գողությունը կատարել են 26-ամյա Հայկ Հ.-ն եւ 26-ամյա Արմեն Ա.-ն:

Գողոնն առգրավված է:

Հայկ Հ.-ն  բերման է ենթարկվել բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: