Մարտի 1-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Վանաձորի Կ. Դեմիրճյան եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես E-200» եւ «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Մերսեդես E-200»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























