Փետրվարի 26-ին` շարժական կապի համաշխարհային համաժողովին, «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը եւ MasterCard-ը հայտարարել են  ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին: Համագործակցության շրջանակում աշխարհի 18 երկրում «ՎիմպելԿոմ»-ի 212 միլիոն օգտատերերի MasterCard–ը կառաջարկի վճարման լավագույն նորարարական լուծումներ: Նոր սերնդի օգտատերերին հասանելի կլինեն MasterCard-ի բջջային վճարումների նոր տեխնոլոգիաները, որոնք, ըստ ցանկության, կարող են նաեւ կցված լինել բաժանորդի բանկային հաշվին:

Ծրագրի փորձնական փուլը կմեկնարկի Իտալիայում 2013 թվականին եւ հասանելի կլինի Wind Italy ցանցի բաժանորդներին: Ծրագրի շրջանակում MasterCard-ը եւ «ՎիմպելԿոմ»-ը կառաջարկեն ապահով եւ ճկուն համատեղ լուծումներ, որոնք կբավարարեն ամենախստապահանջ հաճախորդներին անկախ նրանց գտնվելու վայրից:

«Բջջային հեռախոսներն այս պահին գտնվում են մարդկանց սոցիալական եւ առեւտրային կյանքի կենտրոնում: Այսօր այն երկրներում, որտեղ«ՎիմպելԿոմ» ընկերությունը ծառայություններ է մատուցում, գերակշռող մեծամասնությամբ,  ավելի դյուրին է ձեռք բերել  բջջային հեռախոս քան բանկային հաշիվ: Ուրախ եմ, որ  MasterCard–ի հետ մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի մեր բջջային ցանցում առաջարկել հուսալի եւ նորարար ֆինանսական լուծումեր: Մենք կիսում ենք մեր առկա եւ ապագա բաժանորդներին հարմարավետ եւ ապահով վճարման տարբերակներով ապահովելու տեսակետը: Այս համագործակցությունը միաժամանակ հնարավորություն կընձեռի մեզ բարելավելու հաճախորդների սպասարկման որակը` առաջարկելով նրանց լրացուցիչ ծառայություններ, ինչպիսիք են, օրինակ, հաշիվների վճարումը կամ բջջային ծառայությունների վաճառքը»,-նշեց «ՎիմպելԿոմ»-ի Կոմերցիոն եւ ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Միխայիլ Գերչուկը:

MasterCard Europe-ի ռազմավարական համագործակցության գծով նախագահ ՀենիՖամը նշեց. «Թվային եւ իրական աշխարհների միացումը հնարավորություն է ընձեռում առաջարկելու էլ ավելի շատ վճարման տարբերակներ հաճախորդների աճող պահանջարկին համապատասխան եւ ապահովել մաքսիմալ հարմարավետություն:  Բազմաֆունկցիոնալ սարքավորումների, ինչպիսին են սմարթֆոների, դյուրակիր համակարգիչների եւ պլանշետների կիրառումը, վկայում է այն մասին, որ  հաճախորդների վարքագիծը կտրուկ զարգանում է ամբողջ աշխարհում: Համագործակցելով ինտեգրված ծառայություններ մատուցող աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկի` «ՎիմպելԿոմ»-ի հետ, MasterCard-ը առաջարկում է բջջային վճարումների նոր տարբերակներ, որոնք կընդլայնեն ֆինանսական ծառայությունների հասանելիությունը ամբողջ աշխարհում»: