Փետրվարի 28-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Շիրակի մարզի Սարալանջ գյուղի թիվ 9 տան տանիքը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Մ. Սարգսյանին պատկանող, 1977 թ. կառուցված տան տանիքը` 140 քմ մակերեսով և պատը` 25 քմ մակերեսով:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները:

Նույն օրը, ժամը 19.53-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրիի Ղորղանյան 31 տան պատը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գրունտային ջրերի հոսքի հետևանքով փլուզվել է 1900 թ. կառուցված Ալիխանյանին պատկանող տան ճաշասենյակի պատը` 4 քմ մակերեսով և փայտյա ծածկը ամբողջությամբ ` 15 քմ մակերեսով:

Դեպքի մասին տեղյակ են պահվել քաղաքապետարանի աշխատակիցները: