Փետրվարի 28-ին, ժամը 19.24-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել, անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՈՒՐԱԼ» ավտոմեքենայով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները եւ Վայոց ձորի մարզային փրկարարական ջոկատը:
Հրշեջ-փրկարարները եւ «Շանթ - Սեյրան» ՍՊԸ-ի (Մարտունու ՃՇՇ) աշխատակիցները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված 33 ավտոմեքենա:




























