Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։
1994 թ. ապրիլից Հայաստանը եւս հանդիսանում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ։ Այդ օրը հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպվում են օրվա խորհրդին նվիրված տարբեր միջոցառումներ, որոնց լուսաբանումը կօգնի բարձրացնել մեր համաքաղաքացիների իրազեկվածությունն ու պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին, ինչպես նաեւ առավել հետաքրքիր կդարձնի ձեր եթերը։
Մարտի 1-ին, ժամը 16.00-ին «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ում (հասցեն` Տերյան 72) կանցկացվի «Հայաստանի ազգային գրադարանում անձնակազմի եւ այցելուների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական ուսումնավարժություն։
Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։




























