Փետրվարի 28-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է տացվել, որ «աջ բազուկոսկրի սալջարդ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 13-ամյա մի պատանի, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է փետրվարի 24-ին, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 3 ասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ միջոցներ են ձեռնարկվում վրաերթ կատարած վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: