Փետրվարի 28-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  օպերատիվ խումբը Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել 37-ամյա Արշալույս Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ նա 2009 թ. սեպտեմբերի 24-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին կետի եւ 238 հոդվածի (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: