Քաղաքական երկխոսության առաջին փուլը ձախողվել է ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մեղքով, ով վերադարձել է Ազատության հրապարակ եւ շարունակել է պահանջներ ներկայացնել: Այդ մասին այսօր` մարտի 1-ին, կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը:

«Այսօրվա դրությամբ մեր ժողովրդին ու մեր երկրին փորձում են քաղաքական ճգնաժամ պարտադրել: Դա անում են թշնամական կազմակերպություններն ու պետությունները: Եթե երկրում կրկին ճգնաժամ սկսվի, դա ձեռնտու կլինի արտաքին թշնամիներին, նրանք անպայման կօգտվեն դրանից»,- ասել է նա:

ՀՀԿ ներկայացուցիչը չի բացառել, որ «Ժառանգությունը» գումարային միոջցներ է ստանում արտերկրից: «ԻՇխանությունն անում է ամեն ինչ` վերացնելու 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների բացասական հետեւանքները: Մենք պետք է խոսենք իրավական դաշտի միջոցով: Րաֆֆի Հովհաննիսյանը բարոյական իրավունք չունի կասկածի տակ դնելու ընտրությունների լեգիտիմությունը: Նա չի կարող հավասար լինել գործող նախագահ Սերժ Սարգսյանին»,- ասել է պատգամավորը: