Սոցիալական ապահովության պետական ծառայությունում նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա մարտի 5-ին ժամը 16.00-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոն  Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից: Դատական նիստը կնախագահի Մխիթար Վրեժի Պապոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժոռա Վարոսյանն ասել էր, որ միջնորդություններ չեն ներկայացնում, սպասելու են դատաքննությունը ընթանա, ապացույցները հետազոտվեն նոր իրենց միջնորդությունները ներկայացնեն: Նա փոխանցել էր նաեւ, որ Վազգեն Խաչիկյանը հիասթափված է իր աշխատանքային ընկերներից, ովքեր նման «սուտ» ցուցմունքներ են տվել: