Ռուս-վրացական սահմանային «Վերին Լարս» անցակետի աշխատանքային ժամերը մարտի 1-ից կերկարացվեն օրական 4 ժամով` կապված աշխատանքի գարնանային-ամառային ռեժիմի անցման հետ: Այս մասին հայտնել են ՌԴ Հյուսիսային Օսիայի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ ռուս եւ վրացի փորձագետների մասնակցությամբ հանդիպումների արդյունքում ձեռքբերված համաձայնագրի համաձայն, «Վերին Լարս» անցակետի աշխատանքի ամառային ժամանակ է սահմանվել առավոտյան ժամը 6:00-ից մինչեւ երեկոյան ժամը 22:00-ը: Ձմեռային աշխատանքային ռեժիմ է սահմանված առավոտյան 07:00-ից երեկոյան 19:00-ն: