Անհասկանալի է, թե ինչպես այս ժամանակակից աշխարհում չբացահայտված մնացին 2008 թվականի մարտի 1-ի տեղի ունեցած դեպքերի ժամանակ 10 մահերի հանգամանքները: Այս մասին այսօր` մարտի 1-ին, ճեպազրույցների ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Դեռեւս բացահայտված չէ Հայաստանի պատմության այդ էջը, այն հնարավոր չէ փակել ու անցնել եւ դա որպես ծանր բեռ մնալու է բոլորիս վրա»,-ասաց Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառելու հետեւանքով զոհվեց 10 մարդ` Տիգրան Խաչատրյան, Համլետ Թադեւոսյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Գրիգոր Գեւորգյան:




























