Վրաստանի կառավարությունը բնական գազի սակագինը 10 տոկոսով նվազեցնելու որոշում է  ընդունել: Այդ մասին հայտարարվել է կառավարության մարտի 1-ի նիստում:

«Վրաստանի կառավարության նիստում որոշվել է Վրաստանի ամբողջ տարածքում գազի սակագինը նվազեցնել 10%-ով. մեկ  խմ-ի դիմաց այն կնվազի 0,05 լարիով (0,03 դոլար)», -նշված է հաղորդագրության մեջ, հայտնում է  «Նովոստի Գռուզիան»:

Էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն կառավարության նիստի ավարտից հետո հայտնել է, որ սակագինն իջեցվել է Նավթի եւ գազի կորպորացիաի հաշվին, եւ մատակարարները գազը կստանան նվազեցված փոխարժեքով: «Սկսվել է ընտրություններից առաջ բնակչությանը «Վրացական երազանք» դաշինքի տված խոստումների իրագործումը», - հայտնել է Քալաձեն,  հաղորդում է GHN-ը:

Ներկայումս Վրաստանի բնակչությունը գազի մեկ խմ-ի դիմաց միջինը վճարում է 0,5 լարիից  (0,3 դոլար ) քիչ ավելի` կախված շրջանից: