Կայացած նախագահական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի ենթարկելը քաղաքական անհեռատեսություն է: Այդ մասին այսօր՝ մարտի 1-ի մամուլի ասուլիսում նշել է ՀՀԿ-ական պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը:

«Մենք պետք է փաստերով խոսենք: Թեեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գործող եւ ընտրություններում հաղթած նախագահի հետ համագործակցության չգնաց, Սերժ Սարգսյանը դուռը դեռ բաց է պահում կառուցողական երկխոսության համար», նշե լէ պատգամավորը: Ըստ նրա՝ ցանկացած հայ այդ երկխոսության դրական ավարտ է ակնկալում:

Համլետ Հարությունյանը նաեւ հավելել է, որ ներկայումս Հայաստանն ավելի վտանգավոր մարտահրավերների առաջ է կանգնած: «Դա արտաքին ագրեսիայի հավանականությունն է: Մեր պետության գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի անվտանգութան ապահովումն է: Նրանք, ովքեր կփորձեն իրենց շահերը բավարարել դրա հաշվին, վաղ թե ուշ  կմերժվեն ժողովրդի կողմից», - ընդգծել է քաղաքական գործիչը: