Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ նրա կուսակցությունը` «Միացյալ ազգային շարժումը», մոտ են իրենց վերջին: Այս մասին այսօր` մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը: Նրա խոսքով` Վրաստանի գործող նախագահի` պետական պահպանությունից հրաժարվելն ընդամենը PR ակցիա է:
Հիշեցնենք, որ Միխայիլ Սահակաշվիլին ամբողջությամբ հրաժարվել է Պետական պահպանության ծառայությունից: Նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն հայտարարել է, որ այդ որոշումը երկրի նախագահը կայացրել է այն բանից հետո, երբ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին միաձնյա որոշմամբ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատել է Թեյմուրազ Ջանշիային եւ այդ պաշտոնում նշանակել իր մարդուն:




























