Թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Ալբերտ Նաջարյանը զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով ներարկիչով ջուր է ներարկել իր ձախ ոտքի շրջանում: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն` 19-ամյա Ալբերտ Նաջարյանը, հանդիսանալով Թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, զորամասի բուժկետում գտնվելով ստացիոնար բուժման մեջ, անդամախեղման զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով ներարկիչով ջուր է ներարկել իր ձախ ոտքի շրջանում:

Բացի այդ, 2012-ի դեկտեմբերի 10-ին եւս վիրակապը փոխելու նպատակով զորամասի բուժկետ գնալով, ներարկիչով կրկին ջուր է ներարկել ինքն իրեն:

Քրեական գործ է հարուցվել 363 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը դատարան է ստացվել փետրվարի 27-ին: Դատական քննության օրը նշանակվել է մարտի 3-ին: