Այսօր՝ մարտի 1-ի վաղ առավոտյան, Երեւանի Մազմանյան փողոցի 22 շենքի բակից առեւանգել են բնակիչներից մեկի «Մերսեդես» մակնիշի մեքենան:
NEWS.am-ի տեղեկություններով` այն պատկանում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներից մեկին՝ Ալեքսան Բաղդասարյանին, ով ԴԱՀԿ վերլուծական եւ կազմտեսչական բաժնի խորհրդատու է:
Քիչ առաջ տեղեկացանք, որ մեքենան դեռ չի հայտնաբերվել:




























