Այսօր` մարտի 1-ին տեղի է ունեցել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե բուհի կառավարման խորհրդի կողմից ռեկտորի պաշտոնում միաձայն վերըընտրվել է գործող ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Նա մրցույթին հայտ ներկայացրած միակ թեկնածուն էր:




























