2013թ.  փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 0.4%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:  Պարենային ապրանքների  գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.1% հավելաճ:

Տասերկուամսյա գնաճը (2013թ. փետրվարը 2012թ. փետրվարի համեմատ) կազմել է 3.1%,  այդ թվում` պարենային ապրանքներինը` 2.8%,  ոչ պարենային ապրանքներինը`5.5%,  ծառայությունների սակագներինը` 102.3%:

Փետրվարին պարենային ապրանքներից նվազել են կարտոֆիլի, բանջարեղենի, մրգի, մսամթերքի, շաքարավազի գները: Աճել է ձվի գինը:

2013թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.5% գնանկում եւ դիզելային վառելիքի 0.8% գնաճ: