Ստամբուլի Սուլթանգազի թաղամասում տաքսի ծառայության կետի դեմ հարձակումը ֆիքսվել է դեպքի հարեւանությամբ տեղադրված անվտանգության տեսախցիկի միջոցով։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 2 մեքենայով մի խումբ անձիք մոտցել են տաքսի ծառայության գրասենյակի մոտ հավաքված վորորդներին եւ ծառայության տնօրենին եւ գումար պահանջել։ Սակայն տաքսի ծառայության տնօրենն ու վարորդները հրաժարվել են, ինչից հետո սկսվել է մահակներով եւ դանակներով ծեծկռտուքը։

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է հարձակվողներին պատկանող մեքենան դեպքի վայրից հեռանալիս վրաերթի ենթարկում տաքսի ծառայության տնօրենի որդուն, ով ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։