Անհրաժետության դեպքում ռուս դեսանտայինները կարող են ուղարկվել Ռուսաստանի սահմաններից դուրս ռազմական գործողություններ կատարելու, որպես արագ արձագանքման ուժեր: Այս մասին, այսօր` մարտի 1-ին, հայտարարել է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի պետ Վլադիմիր Շամանովը:
Փետրվարի 27-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Շամանովին հանձնարարել է նախատեսել օդադեսանտային զորքերի կիրառումը որպես արագ արձագանքման ուժեր, «ճգնաժամերի հաղթահարման նպատակով խնդիրների օպերատիվ կատարման դեպքում»:
Ինչպես գրում է «Սոբեսեդնիկը», Շամանովը հստակեցրել է, որ կան որոշակի իրավիճակներ` կապված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանության ճանաչման, ինչպես նաեւ այլ երկրների հետ հարաբերությունների շրջանակում դաշնակցային պարտավորությունների հետ: խոսքը, նախեւառաջ ՀԱՊԿ գործընկերների մասին է, այսինքն Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի մասին: Հենց այդ երկրներ կուղարկվեն ռուսական օդադեսանտային զորքերը որպես արագ արձագանքման ուժեր:




























