Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում «Սթար» սուպերմարկետի դիմաց գործող տարադրամի փոխանակման կետից վնասազերծվել է հափշտակության փորձ իրականացնող մի երիտասարդ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նա տեղափոխվել է ոստիկանության Ավանի բաժանմունք: Ականատեսների պատմելով` փոխանակման կետի աշխատակցուհիներից մեկն է օգնություն կանչել եւ քաղաքացիների ու իրավապահների օգնությամբ հաջողվել է գողին վնասազերծել: Նախնական տեղեկություններով գողոնը եւս առգրավվել է:

NEWS.am-ի տեղեկություններով` հափշտակության փորձ անող երիտասարդը Շահեն Ղուկասյանն է:

Հանգամանքները պարզվում են: