Հայաստանում հետընտրական իրավիճակն իշխանամետ կառույցների համար ճգնաժամային չի համարվում, միաժամանակ ընդդիմությունը հակառակն է պնդում` փորձելով իրավիճակից քաղել առավելագույնը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով երկրում հետընտրական իրավիճակը:
Մինասյանի խոսքով` ընդդիմությունը հույսը դնում է ոչ իրատեսական` գործող նախագահի պաշտոնանկության մասին պահանջի վրա, հետեւաբար, Րաֆֆի Հովհաննիսյանի համար նվազագույն ծրագիրը քաղաքական ակտիվություն աստիճանը պահելն է` փորձելով հաղթել Երեանի քաղաքապետի ընտրություններում, ինչպես նաեւ այդ գործողություններով իշխանություններին ստիպել գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մինասյանը նաեւ նշեց, որ դա կախված է ընդդիմության ունակությունից` պահպանել քաղաքական աստիճանը երկար ժամանակ եւ չմարգինալացվել: «Այլ հարց է` կհաջողվի դա անել, թե ոչ, սակայն քաղաքական պատմության մեջ նման բան դեռ չի եղել»:
Իր հերթին, Մինասյանի կարծիքով, լուծելու համար ներքաղաքական իրավիճակը, իշխանությունները պետք է փորձեն Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներին բանակցությունների մեջ ներքաշելով ժամանակ շահել:




























