Այսօր` մարտի 1-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցում` «Բասեն» խանութի մոտակայքում, ավտոբուսը ընկել է ջրափոսը եւ թեքվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ Տիգրան Մեծ փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում «Տրանսակնթարթ» ՍՊԸ-ին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 2085Լ համարանիշի ավտոբուսը (վարորդ Աշոտ Հովհաննիսյան) ընկել է ջրափոսը եւ թեքվել: Տուժածներ չկան:

Փրկարարները կատարել են տարածքի մաքրման աշխատանքներ եւ հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոբուսը երթեւեկելի հատված: