Այսօր՝ մարտի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երեւանի Գյուրջյան փողոցում իրար են բախվել թիվ 6 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ը եւ «Մոնա» տաքսի ծառայությանը պատկանող BYD մակնիշի ավտոմեքենան: Վերջինս գլխիվայր շրջվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ճանապարհային ոստիկանությունից:
BYD մակնիշի մեքենան վարել է 27-ամյա Արամ Պետրոսյանը, իսկ «ԳԱԶԵԼ»-ը` 28-ամյա Նվեր Աթարբեկյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, վարորդները տեղափոխվել են իրենց մոտ եւ բարբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում. նրանք պատրաստվում են դուրս գրվել:




























