Արխանգելսկում տանիքներին կարմիր սառցալեզվակներ են հայտնվել:

Մասնագետները ձյան եւ սառցի նմուշներ են վերցրել:  Նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ գունավորումը պայմանավորված է շրջակա միջավայրի աղտոտվածությամբ: Գունավոր նմուշներում նկատվել է հիդրոկարբոնատների եւ ամոնիումի  իոնների մեծ քանակություն: Հիդրոկենսաբանական վերլուծությունը ցույց է տվել միկրոօրգանիզմների բացակայությունը: Մանրադիտակով նմուշները  զննելու ժամանակ նկատվել են բուսական մանրաթելերի մնացորդներ եւ հանքային մասնիկներ:

Pozitime.ru-ն գրում է, որ կարմրավուն են ներկվել ոչ միայն սառցալեզվակները,  այլեւ ձյունը: Անհասկանալի երեւույթը բավականաչափ վախեցրել էր տեղի բնակիչներին, սակայն ըստ գիտնականների` պատճառը շրջակա միջավայրի աղտոտվածությունն է: Վերջնական եզրակացություններ դեռ չեն արվել: