Երեկ՝մարտի 1-ին, Արագածոտնի մարզում ինքնասպան եղած 45-ամյա Անդրանիկ Հակոբյանը  2-րդ կարգի հաշմանդամ էր, չորս երեխաների հայր, տառապում էր գլխացավով, իսկ ինքնասպանություն գործելու ժամանակ եղել է գինովցած: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածի գյուղապետ  Գագիկ Պողոսյանը, նշելով, որ նրանց ընտանիքը ոչ այդքան անապահով էր:

«Միջին ընտանիք էին, ինքը Չեռնոբիլի դեպքերից հետո մշտական գլխացավեր ուներ, ուներ նաեւ առողջական խնդիրներ, բայց ոչ կապված հոգեկան առողջության հետ»,-ասաց նա, հավելելով, որ նա երբեք նույնիսկ ակնարկ չէր արել իր նման քայլ անելու մտադրության մասին: Գյուղապետի փոխանցմամբ` տղամարդը ինքնասպան է եղել իրենց տան աստիճանավանդակներից կախվելու միջոցով, նրա անշնչացած մարմինը հայտնաբերել են ընտանիքի անդամները ժամը 21:00-ի սահմաններում: Ընտանիքը զբաղվում էր գյուղացիական տնտեսությամբ, տղաներից երկուսն ամուսնացած են: