Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը հերքում է իր հնարավոր պաշտոնանկության մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Չկա տենց բան»: Հարցին, թե ձեզ վտանգ չի սպառնում, չեն պատրաստվում ձեզ աշխատանքից ազատել` նա պատասխանեց. «Ի՞նչ վտանգի մասին է խոսքը, չեմ կարողանում հասկանալ: Լրատվամիջոցներում շատ-շատ բաներ են գրում, ի՞նչ»:
Նշենք, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականից հետո տեղեկություններ են շրջանառվում, պաշտոնից կզրկեն նրա մոտ ընկերոջն ու աճեցրած կադրին` ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանին: Իսկ երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պետ Վահան Դանիելյանը:




























