Մարտի 2-ին, ժամը 09.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծ. Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, դեռեւս չբացահայտված համգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 28 UL 916, «Օպել» մակնիշի 30 UU 690 եւ «Սենս» մակնիշի 15 UO 385 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչեւ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Սենս» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ` 1992 թ. ծնված Գ. Գեւորգյանը եւ Ա. Ավդալյանը (մոտ 35 տարեկան) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները Գ. Գեւորգյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Ավդալյանինը` բավարար:




























