Մոսկվայի արեւմուտքում մարտի 1-ի երեկոյան հրազենից սպանվել է տղամարդ: Նախնական վարկածով, սպանությունը պատվիրված է եղել: «Life News»-ը հաղորդում է, որ տղամարդուն սպանել են «Porsche Cayenne» ջիփ մեքենայի մոտ, որն ամենայն հավանականությամբ պատկանել է նրան:
Ավելի ուշ իրավապահները հայտնել են, որ տղանարդու մոտ հայտնաբերվել է Ինգուշիայի աշխատանքի եւ սոցզարգացման նախկին նախարար Ալիխան Ձեյխետովի անձնագիրը:
Առավոտյան ոստիկանությունը հայտնել է, որ սպանվածն իրականում 51-ամյա Ուզբեկստանի քաղաքացի է:




























