Անսովոր զորավարժություններ են ընթանում Իսրայելի հյուսիսում` Լիբանանի սահմանի մոտ: Ահաբեկիչների պայմանական հարձակմանն ընդդիմանում են նորակոչիկ դրուզները` երկրի ամենափակ եւ մարտական համայնքի ներկայացուցիչները:

Միջին դարերում հենց նրանք էին սարսափի մատնում խաչակիրներին: Մուսուլման դրուզները որոշ բաներ են սովորել բուդդայականներից եւ աղոթքը փոխարինել մեդիտացիայով, հայտնում է ՆՏՎ-ն:

Երկրի հյուսիսում զորավարժությունը վերջնական քննություն է, որը ցույց է տալիս նորակոչիկ դրուզների պատրաստվածությունը Իսրայելի պաշտպանության բանակի մարտական հատվածներում ծառայելու համար:  Ըստ ծրագրի` Իսրայելի ռազմակայանի վրա հարձակվում են ահաբեկիչները: Պայմանական թշնամու հարձակումը կանխելով` զինվորները բազմաժամյա մարտի են բռնվում:

Ըստ հեռուստաալիքի հաղորդման` զինվորներին հյուրասիրում են դրուզական ավանդական քաղցրավենիքներով, իսկ մարտի ժամանակ ուղեկցում են մեքենաներ դրուզների դրոշներով: