Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը գիշերը կնվազի 4-5 աստիճանով:
Ըստ «Հայպետհիդրոմետի»` Երեւանում առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, ցերեկը` +10+12:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` -8-13, ցերեկը` 0+5,
Կոտայքում` գիշերը` -8-13, ցերեկը` 0+5,
Գեղարքունիքում` գիշերը` -8-13, ցերեկը` 0+5,
Լոռիում` գիշերը` -5-10, ցերեկը` +6+10,
Տավուշում` գիշերը` -1-6, ցերեկը` +7+12,
Արագածոտնի լեռներում` գիշերը` -8-13, ցերեկը` 0+5,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` 0-3, ցերեկը` +7+12,
Արարատում` գիշերը` -2+1, ցերեկը` +10+13,
Արմավիրում` գիշերը` -2+1, ցերեկը` +10+13,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` -8-13, ցերեկը` 0+5,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` -2+1, ցերեկը` +10+13,
Սյունիքի հովիտներում` գիշերը` -2+3, ցերեկը` +9+14,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` -3-8, ցերեկը` +7+11,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` 0-3, ցերեկը` +6+10:




























