Մարտի 2-ին Սվերդլովսկի երկրամասում Սիբիրյան տրակտից 19 կիլոմետր հեռու 19 մեքենա է բախվել: «Շղթայական ռեակցիա» առաջացնելով՝ մեղավորները թաքնվել են վթարի վայրից։
Եկատերինբուրգի Ճանապարհային ոստիկանությունն ահազանգը ստացել է տեղական ժամանակով ժամը 11:56-ին: Հաղորդվել է, որ բախվել է երկու մարդատար ավտոմեքենա, կան տուժածներ։ Դեպքի վայրում պարզվել է, որ բախվել են ոչ թե երկու, այլ 19 մեքենա։
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, «շղթայական ռեակցիան» տեղի է ունեցել մայրուղու վատ վիճակի պատճառով։ Երկու մեքենայի բախվելուց հետո երթեւեկության մյուս մասնակիցները սկսել են արգելակել, սակայն մերկասուռույցի պատճառով մեքենաները բախվել են միմյանց։
Նախնական տվյալներով, վթարի պատճառով տուժել է երկու մարդ՝ մի հղի կին ու երեխա։ Վերջինս գանգուղեղային վնասվածք է ստացել։




























