Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` մարտի 2-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հայտնում են, թե կողմերը քննարկել են հետընտրական Հայաստանում ստեղծված անկանխատեսելի իրավիճակը:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է իր դիտարկումները ընտրությունների ընթացքում տեղ գտած եւ իր ընտրական շտաբի արձանագրած զանգվածային խախտումների վերաբերյալ: Քննարկվել է նաեւ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը: