Մարտի 2-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մանանդյան-Մանթաշյան փողոցների խաչմերուկում վերամբարձ կռունկի կռունկավարի ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից 2 հերթապահ խումբ:

Փրկարարները պատգարակի օգնությամբ իջեցրել են տուժածին (մոտ 60 տարեկան):

Բժիշկները փաստել են Գ. Գալստյանի մահը: