«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր` մարտի 2-ին, ԲՀԿ կենտրոնական  գրասենյակում հանդիպում է  տեղի  ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԲՀԿ մամուլի ծառայությունից: Հանդիպման սկզբում` փակ դռների ետևում, տեղի է  ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք  բերվել հանդիպումը շարունակել արդեն  ընդլայնված կազմով:

«Ժառանգություն» խմբակցությունից հանդիպմանը  մասնակցել են խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ խորհրդանական խմբակցությունը ներկայացրել են խմբակցության քարտուղար Նաիրա  Զոհրաբյանը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Դռնփակ հանդիպումը շարունակվել է  շուրջ 3 ժամ, որից հետո կողմերը ձեռնպահ են մնացել  մանրամասներ  հայտնել քննարկված  թեմաների շուրջ: