Եգիպտոսի հյուսիսի Պորտ Սայիդ քաղաքում ցուցարարներն այրել են ոստիկանական բաժանմունքը։ Մարտի 2-ի անկարգությունների առիթ են դարձել իրավապահների գործողությունները, որոնք նախքան ցուցարարների հարձակումը կրակ են բացել ֆուտբոլասերների երթի ուղղությամբ։
Վերջիններս Պորտ Սայիդում արդեն մի քանի շաբաթ անժամկետ գործադուլի մասնակիցներին աջակցող ակցիա էին կազմակերպել։
Ոստիկանական մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել ցուցարարներին, տուժել է հինգ մարդ։ Ցուցարարներն ի պատասխան հարձակվել են իրավապահների մեքենայի վրա, հետո դյուրավառ խառնուրդով շշեր նետել ոստիկանական բաժանմունքի վրա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Այս պահին ոստիկանության շենքի մոտ հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ է աշխատում։




























