Կամչատկայի երկրամասի Ավաչինսկի հրաբխային շրջանում մահացու ցրտահարվել են երեք զբոսաշրջիկներ: Մոլորված չորրորդ զբոսաշրջիկին հաջողվել է փրկել:
Մարտի 4-ի առավոտյան երկրամասի որոնողափրկարարական ջոկատի փրկարարները մեկնել էին «Ալպիկա» զբոսաշրջային կայան: Կայանի տնօրենը նրանցից օգնություն էր խնդրել, քանի որ չորս զբոսաշրջիկ չէին վերադարձել իրենց համարներ:
Փրկրարաներին հաջողվել է ողջ գտնել միայն մեկին, որին տեղում շտապ բժշկական օգնություն էին ցուցաբերել, իսկ հետո տեղափոխել են հիվանդանոց: Ցավոք, մյուս երեք զբոսաշրջիկներին` 1994թ. ծնված երիտասարդին եւ երկու աղջիկներին, փրկել չի հաջողվել: Փրկարարները հայտնաբերել են նրանց սառած մարմինները:
BFM.RU-ն գրում է, որ անցած օրերին Կամչատկայի երկրամասում զգուշացում էր եղել փոթորկի մասին: Անբարենպաստ եղանակի մասին նախապես նախազգուշացվել էին բոլոր շահագրգիռ անձինք, այդ թվում` զբոսաշրջային ընկերությունները, որոնց ԱԻՆ-ը խորհուրդ էր տվել հանգստացող խմբերին լեռներ չտանել:
«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ ըստ նախնական տվյալների` Կամչատկայում սառած զբոսաշրջիկներին ընկերոջը որոնելու էր ուղարկել «Ալպիկա-տուր» ընկերության ղեկավարը: Այնինչ կայանում ավելի փորձառու զբոսաշրջիկներ կային, նաեւ` ձյունագնացների վարորդներ եւ զբոսավարներ:




























