Դաղստանում սպանվել է մեդրեսեի ուսուցիչ Մագոմեդ Բիյարսլանովը: Նրան գնդակահարել են մարտի 3-ին, Դաղստանի Քարաբուդաղկենդի շրջանի Գուբդեն բնակավայրում:
Հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանցագործները մեդրեսեի ուսուցչին գնդակահարել են նրա սեփական տանը: Բիյարսլանովը կրծքավանդակի շրջանում 8 վերք է ստացել, որից էլ մահացել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հանցագործության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական բրիգադը: Սպանության հեղինակների մասին ոստիկանությունը դեռ ոչինչ չի հաղորդում:




























