Հայաստանի ԱԻՆ-ի աջակցությամբ այսօր` մարտի 4-ին, ժամը 14.00-ին Երեւանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում (հասցե՝ ք. Երեւան, ՀԱԹ, Բաբաջանյան 133/3) անցկացվելու է պատանի հրշեջ-փրկարարների մրցաշար։ Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը։
Մրցաշարի հիմնական նպատակն է հիմք դնել մանկապատանեկան հրշեջ-փրկարարական շարժման համար։
Ծրագրում ներառված են փրկարարական եւ առաջին բուժօգնության հմտությունների ու կարողությունների, ինչպես նաեւ ընդհանուր գիտելիքների ցուցադրում: Մրցաշարին մասնակցում է դպրոցի 9-11-րդ դասարանների 3 հավաքական թիմ, որոնցից յուրաքանչյուրն ունի ղեկավար եւ 7 մասնակից:
Մրցաշարում ընդգրկված են հետեւյալ ձեւերը՝
1.Մարաթոն (յուրաքանչյուր թիմից 4 մասնակից), որը բաղկացած է հետեւյալ փուլերից՝
1) փրկարարական հանգույցների կապում կառուցատարերից,
2) անցում զուգահեռաձողերի վրայով,
3) վազք գերանի վրայով,
4) անցում թունելի միջով,
5) մարտական հագուստի հագնելը:
2.Տուժածին առաջին բուժօգնության ցուցաբերում (յուրաքանչյուր թիմից 1 մասնակից), որին իր մեջ ներառում է՝
1) տուժածի վիճակի գնահատում, կողքի ապահովման դիրքի բերում,
2) կոտրվածքների դեպքում բեկակալների տեղադրում,
3) արյունահոսության դադարեցում:
3.Պատի կայծակնաթերթի հրապարակում (մասնակցում է ամբողջ թիմը):
Մրցաշարի մրցավարական կազմի մեջ ընդգրկված են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ: Հաղթողները կպարգեւատրվեն ՀՀ ԱԻՆ դիպլոմներով:




























