Սահմանադրական դատարանը Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը կքննի 10 օրվա ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՍԴ-ից` վկայակոչելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը:
Նշենք, որ այսօր` մարտի 4-ին՝ ժամը 17:30-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները կդիմեն Սահմանադրական դատարան:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հայտնում են, թե իրենք կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել եւ ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը:
Նույն օրը ժ. 18.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը եւ իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջեւ կտան բաց մամուլի ասուլիս:




























