Երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ Ձորագլուխ-Թթուջուր ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա:

Աշխատանքերի ընթացքում քաղաքացի Սահակյանը դիմել է հրշեջ-փրկարարներին, հայտնելով, որ իր կինը` 22-ամյա Հերիքնազ Ենգոյանը հղի է եւ ծննդաբերության համար Ձորագլուխ գյուղից նրան շտապ անհրաժեշտ է տեղափոխել Ապարան քաղաքի հիվանդանոց:

Ապարան քաղաքի ՀՓՋ-ի «Ուրալ» ամենագնացը մեկնել է Ձորագլուխ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 տուն, որտեղից հղի կնոջը անվտանգ տեղափոխել են Ապարան քաղաքի ԲԿ: