Մարտի 3-ին, ժամը 19.30-ին, «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի մոտ բախվել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենային, որի ընթացքում նույն վայրում «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված 55-60 տարեկան տղամարդու:
Վերջինս մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























