Ադրբեջանական քարոզչությունը Խոջալուի մասով վերջին շրջանում ակտիվացել է: Նրանք կարծում են, որ գտել են ուղին, որով կարող են իբր խնդիրներ հարուցել հայ ժողովրդի համար: Այդ մասին, այսօր` մարտի 4-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խաչատրյանը:

«Հարկ է ընդգծել, թե հայկական կողմը համապատասխան քարոզչական հարվածներ է հասցնում, եւ մեր փաստարկները բավական ուժեղ են լինում: Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ Ադբեջանը փորձում է դիմել կեղծումների նույնիսկ այն դեպքերում, երբ կան կոնկրետ փաստեր»,- նշել է նա:

Ըստ Խաչատրյանի, Եգիպտոսում Հայաստանի դեսպանը հանգամանալից եւ միաժամանակ խիզախ պատասխան է տվել վերջերս կայացած խորհրդաժողովում: ««Ես չեմ կարծում, թե հայկական կողմը պարտություն է կրել տեղեկատվական-քարոզչական դաշտում: Հատկապես վերջին շրջանում մենք եւս ակտիվացրել ենք աշխատանքը: Մեր խնդիրն այն է, որ ներկայացնենք ճիշտ փաստեր տարբեր խորհրդաժողովների եւ գագաթաժողովների ժամանակ»,- ասել է փորձագետը: